Եվրոպա

Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Մոլդովայում. Moldpres

1 րոպեի ընթերցում

Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Մոլդովայում. Moldpres

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Հոկտեմբերի 19-ին` ժամը 11:51-ին, Ռումինիայի Վրանչա սեյսմիկ գոտում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ։ Այն զգացվել է նաև Մոլդովայի Հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաք Քիշնևում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 121 կիլոմետր խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Ռումինիայի Նեհոյու քաղաքից մոտ 13 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։

Վրանչա սեյսմիկ գոտին Ռումինիայի ամենաակտիվ սեյսմիկ տարածաշրջանն է, որի հետ կապված են երկրում ժամանակի ընթացքում գրանցված ամենաուժեղ երկրաշարժերից մի քանիսը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում