Ադրբեջան

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes

1 րոպեի ընթերցում

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes

Իսրայելական պաշտպանական Elbit Systems ընկերությունը 235 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ադրբեջանին ժամանակակից PULS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և բարձր ճշգրտության Extra-MR հրթիռներ մատակարարելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իսրայելական Globes պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։

Պայմանագիրը նախատեսված է երեք տարվա համար։ Դրա պայմանների համաձայն՝ իսրայելական ընկերությունը կապահովի PULS արձակման կայանքների, լրացուցիչ հրթիռահրետանային հարթակների, ինտեգրված լոգիստիկ աջակցության համալիրի, ինչպես նաև բարձր ճշգրտության գերձայնային Extra-MR հրթիռների խմբաքանակի մատակարարումը։

Extra-MR-ը բարձր ճշգրտության կառավարվող հրթիռ է, որը նախատեսված է միջին հեռավորությունների վրա գործողություններ իրականացնելու համար, ապահովում է հակառակորդի թիրախների ճշգրիտ խոցումը մինչև 80 կմ հեռավորության վրա։ Ըստ պարբերականի՝ համակարգը լիովին համատեղելի է Elbit Systems ընկերության PULS համակարգի և առկա C4I համակարգերի կառուցվածքների հետ՝ ճկուն և ծախսարդյունավետ հնարավորություններ ապահովելով լայն շրջանակի խնդիրների համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում