Աշխարհ

Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն դեպարտամենտների ոստիկանապետներին հանձնարարել է անկարգությունների ֆոնին մի շարք քաղաքներում պարետային ժամ սահմանել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը:

«Ես խնդրել եմ ոստիկանապետներին այս երեկո պարետային ժամ սահմանել մի քանի շրջանում, մասնակի պարետային ժամ»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով անկարգությունների կապակցությամբ հրավիրված ճգնաժամային շտաբի նիստից հետո։

Նրա խոսքով՝ ոստիկանապետներն այս հարցում կգործեն ընտրողաբար, կոնկրետ տարածքներում։

«ՆԳՆ-ն ավելի ուշ քարտեզ կկազմի, որտեղ կգործի այս ռեժիմը: Նպատակը ոչ միայն քաղաքացիների, այլև առևտրային կետերի պաշտպանությունն է», - նշել է վարչապետը։

Լեկոռնյուն հավելել է, որ անհրաժեշտության դեպքում երկրում կարող է արտակարգ դրություն հայտարարվել, սակայն այս պահին «մասնակի պարետային ժամ սահմանելու միջոցներն ավելի ընդունելի են»։

Ըստ գնահատումների՝ անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 2000 բիզնես։

Վարչապետը նաև հայտարարել է երկրում տեղի ունեցած անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողության մեկնարկի մասին։

Հոկտեմբերի 17-18-ին Փարիզում և ամբողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են տեղի են ունեցել վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության նվազման դեմ։ Դրանք ուղեկցվել են անկարգություններով, թալանով և հրկիզումներով։ Ձերբակալվել է շուրջ 2400 մարդ, 1000 իրավապահ տուժել է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում