Մերձավոր Արևելք

Ֆրանսիան և Քուվեյթն ամրապնդում են երկկողմ համագործակցությունը. ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան և Քուվեյթն ամրապնդում են երկկողմ համագործակցությունը. ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Քուվեյթի էմիր Մաշալ աս-Սաբահի հետ ներկա է գտնվել մի շարք համաձայնագրերի ստորագրման արարողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն։

Փաստաթղթերից մեկով նախատեսվում է պաշտպանական համագործակցություն Քուվեյթի պաշտպանության նախարարության և Ֆրանսիայի զինված ուժերի միջև:

Այլ համաձայնագրերը վերաբերում են քաղաքացիական ավիացիայի, արհեստական բանականության, կրթության, գիտության ոլորտներում համագործակցությանը, ուղիղ ներդրումների խթանմանը:

Երկու ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և դրանք տարբեր ոլորտներում ամրապնդելու ուղիները, ինչպես նաև Քուվեյթի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնման հարցերը՝ մասնավորապես տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում։

Մակրոնը Քուվեյթից կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն և Կատար:

Ֆրանսիայի նախագահը Ծոցի երկրների ղեկավարների հետ կքննարկի իրավիճակը Հորմուզի նեղուցում և դրա ազդեցությունն էներգակիրների գների վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում