Ռուսաստան

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Կրեմլը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեկնաբանությունները M51.3 ծովային արձակման ռազմավարական բալիստիկ հրթիռի փորձարկման վերաբերյալ համարում է «բարձր և հստակ ուղերձ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք նրա ասածը համարում ենք բարձր և հստակ ուղերձ, ինչպես և նա ինքն է ասել», - նշել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը հավելել է, որ Եվրոպական երկրները տարված են ԵՄ-ն ռազմականացնելու ծրագրերով։

«Եվրոպան տարված է ԵՄ-ն, այսինքն՝ տնտեսական բլոկը, ռազմականացնելու ծրագրերով՝ այն վերածելով ռազմաքաղաքական բլոկի։ Այսինքն, այժմ կլինի երեք չափում, ինչպես մենք ենք հասկանում՝ տնտեսական և ռազմաքաղաքական», - ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի զինված ուժերը նոր միջուկային հրթիռի փորձարկում է անցկացրել, և որ փորձնական արձակումն իրականացվել է սուզանավից՝ առանց մարտալիցքի։

Այս առնչությամբ Մակրոնը X-ում գրառման մեջ նշել էր, որ «Օվերն» (Auvergne) բազմաֆունկցիոնալ ֆրեգատի տախտակամածից ականատես է եղել նոր M51.3 բալիստիկ հրթիռի առաջին արձակմանը։

«Շատ քիչ պետություններ են տիրապետում նման փորձառության, - նշել էր նա։ - Այս տեխնիկական հաջողությունը մեր զսպման կարողությունների հուսալիության նոր ապացույցն է, որի կայունությունն ապահովված է։ Ազատ լինելու համար պետք է վախ ներշնչել, իսկ վախ ներշնչելու համար՝ հզոր լինել»։

Մակրոնը շեշտել էր, որ «բարձր և հստակ ուղերձ է հղում, որը կստանան՝ որտեղ պետք է»։

Մակրոնը նաև նշել էր, որ ֆրանսիացիներին սպառնալիքներից երկարաժամկետ հեռանկարում պաշտպանելու նպատակով դեռևս 2017 թվականին նախաձեռնել է իր երկրի կարողությունների արդիականացումը՝ հաշվի առնելով գալիք տասնամյակները։  Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ տասը տարվա ընթացքում երկրի ԶՈւ բյուջեն կկրկնապատկվի։ Նրա խոսքով՝ միջուկային զսպման ներուժը պաշտպանում է և կշարունակի պաշտպանել երկիրը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում