Թուրքիա

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

1 րոպեի ընթերցում

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն անդրադարձել է ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին՝ ընդգծելով, որ այդ պաշտոնը զբաղեցնող անձը պետք է ունենա անհրաժեշտ տեսլական և փորձ՝ կազմակերպությունը բազմակողմ համագործակցության կենտրոնի իր դերում վերականգնելու և անհրաժեշտ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու համար։

ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։

Թուրքիայի նախագահը նաև Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) առաջնորդների գագաթնաժողովին։ Իր հերթին Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում