Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
1 րոպեի ընթերցում

Ելիսեյան պալատում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը՝ հրապարակելով նաև լուսանկար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։