Քաղաքականություն

ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի երևանյան նիստում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի երևանյան նիստում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարները խորհրդի երևանյան նիստում ստորագրել են համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, և կողմերն առաջիկայում աշխատելու են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների համատեղ աշխատանքի բարելավման և թվայնացման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստին հաջորդած ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Նիստի ընթացքում քննարկվեց մինչ այդ մեր կողմից իրականացված աշխատանքը և նախանշվեցին համատեղ աշխատանքի հետագա ուղղությունները։ Մի շարք այլ ուղղություններում ևս համագործակցություն է ակնկալվում։ Իրավական փոխօգնության և անհրաժեշտ փաստաթղթերի հարցման հետ կապված հարաբերությունները նույնպես պետք է աշխատենք լուծել թվային տիրույթում։ 2027 թվականի աշխատանքը բավականին մեծ է լինելու։ Մենք նախանշել ենք բոլոր հնարավոր ուղղությունները՝ սկսած փորձի փոխանակումից, վերջացրած միասնական բազաների ստեղծմամբ»,- նշեց Գալյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում