Աշխարհ

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

ԱՊՀ պետությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել՝ նվիրված Համագործակցության ստեղծման 35-ամյակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Համապատասխան փաստաթուղթն ստորագրվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների կողմից Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում անցկացված գագաթնաժողովի ընթացքում։

Հայտարարության մեջ գնահատական է տրվել համաշխարհային քաղաքականության և տնտեսության բնագավառում տիրող իրավիճակին, ինչպես նաև ձևակերպվել են ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացման և ինտեգրացման գործընթացների հետագա ուղղությունները։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում