Իրան

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ-ի գագաթնաժողովում առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի հետ կազմակերպության համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Փեզեշքիանի խոսքով՝ Իրանն իրեն դիտարկում է որպես տարածաշրջանի փոխկապակցված աշխարհագրական տարածքի բնական մաս, և այդ կապը ոչ միայն աշխարհագրական բնույթ ունի, այլև դրա արմատները խորանում են դեպի պատմություն, մշակույթ և ժողովուրդների միջև շփումներ։

«Իրանն առաջարկում է ստեղծել երկխոսության և համագործակցության ճկուն ու արդյունավետ մեխանիզմ՝ «ԱՊՀ երկրներ + Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահն ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում, որի աշխատանքին նա մասնակցում է առաջին անգամ։

Փեզեշքիանը հավելել է, որ դա թույլ կտա համատեղ աշխատանք զարգացնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, առևտուրը, օգտակար հանածոների արդյունահանումը, ներդրումները, տեխնոլոգիաները, ջրային պաշարները և շրջակա միջավայրի պահպանությունը, զբոսաշրջությունը, ինչպես նաև գիտական ու մշակութային կապերը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում