Ռուսաստան

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը կալանավորվել է

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը կալանավորվել է

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սպառազինության գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը կալանավորվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Կոմերսանտ» պարբերականը նշում է, որ խափանման միջոցը նոյեմբերի 25-ին ընտրել է Մոսկվայի 235-րդ կայազորային ռազմական դատարանը։ Գեներալի կալանավորման միջնորդությունը ներկայացրել է Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր ռազմական քննչական վարչությունը։

Յուրի Գրեխովին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Գրեխովը զինվորական ծառայության մեջ է 1979 թվականից։ 2007-2009 թվականներին նա ժամանակավորապես կատարել է Հատուկ նշանակության հրամանատարության հակաօդային պաշտպանության դիվիզիայի շտաբի պետի և հրամանատարի տեղակալի պարտականությունները։

2013 թվականին նշանակվել է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերի շտաբի պետի և հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնում։

2015 թվականին նա անցել է համանման պաշտոնի՝ օդատիեզերական ուժերում։ 2021 թվականից զբաղեցնում է օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի սպառազինության գծով տեղակալի պաշտոնը։ Նույն թվականին նրան շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում