Եվրոպա

Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվել

1 րոպեի ընթերցում

Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվել

Med Emre լցանավը, որը նավարկում էր Մալթայի դրոշի ներքո,  խորտակվել է իսպանական Իբիցա կղզու ափերի մոտ, պատահարի հետևանքով անձնակազմի մեկ անդամ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Բալեարյան կղզիների ինքնավար համայնքի անհետաձգելի օգնության ծառայությունը։

Քիմիական նյութեր տեղափոխող նավն Ալխեսիրասից ուղևորվում էր Բարսելոնա։

Իշխանությունների տվյալներով՝ նավում ընդամենը եղել է անձնակազմի 17 անդամ։

Վառելիքի  հնարավոր տարածման հետևանքների գնահատման և աղտոտման վերացման համար պատահարի վայր է ուղարկվել մասնագիտացված նավ, ինչպես նաև գործի է դրվել ծովային փրկարարական ծառայության ինքնաթիռ օդային հետախուզության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում