Աշխարհ

Մակրոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

Մակրոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինայի իր գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել Կիևին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։

«Ես հենց նոր խոսեցի նախագահ Զելենսկու հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի համերաշխությունը և լիակատար աջակցությունը Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանվելու հարցում։ Մինչ Ռուսաստանն առաջնագծում փակուղային վիճակում է հայտնվել, այն համառորեն մերժում է հրադադարի բոլոր կոչերը և անպատասխանատու որոշում է կայացնում՝ ինտենսիվացնելու ենթակառուցվածքների և քաղաքացիական թիրախների դեմ իր հարձակումները՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի ամենահիմնարար սկզբունքները», - նշված է գրառման մեջ։

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան և Եվրոպան կշարունակեն իրենց դերակատարումն ունենալ Ուկրաինային աջակցելու և քաղաքացիական բնակչությանը խնայելու, ռազմական գործողությունների կրճատման հասնելու և արդար ու երկարատև խաղաղության գաղափարն առաջ մղելու գործում՝ հարգելով Ուկրաինայի իրավունքները և ամրապնդելով մայրցամաքի անվտանգությունը։

«Նախագահ Զելենսկու հետ մենք քննարկեցինք այն կոնկրետ աջակցությունը, որ կարող ենք տրամադրել Ուկրաինային անօդաչու թռչող սարքերը որսալու և ռուսական ագրեսիան կասեցնելու համար։ Մենք չենք տրվի ո՛չ Ռուսաստանի սպառնալիքներին, ո՛չ սրմանը, և չպետք է սխալվել՝ ժամանակն աշխատում է նրա դեմ»,- եզրափակել է Մակրոնը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում