Մերձավոր Արևելք

ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել է, որ «Ջորջ Բուշ» ավիակիրը վերադարձել է Արաբական ծով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել է, որ «Ջորջ Բուշ» ավիակիրը վերադարձել է Արաբական ծով

Ամերիկյան «Ջորջ Բուշ» ավիակիրը Թաիլանդից վերադարձել է Արաբական ծով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

««Ջորջ Բուշ»-ը պարեկություն է իրականացնում Արաբական ծովում վերջերս Թաիլանդ կատարած այցից հետո։ Ավիակրի անձնակազմը և  5000 զինծառայողները շարունակում են պլանային տեղակայման շրջանակներում մասնակցել Մերձավոր Արևելքում CENTCOM-ի գործողություններին», - նշված է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջորջ Բուշ» ավիակիրը Մերձավոր Արևելք է ժամանել ապրիլին։ Հոկտեմբերի 4-ին նավում գտնվող զինվորականները մեկնել էին Թաիլանդ՝ Փուքեթի նահանգ, որտեղ անցկացրել են 5 օր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում