Իրան

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկի ընդլայնման մասին՝ դրանում ներառելով ևս 16 անձի և 11 ընկերության։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը։

ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ Արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակի հայտարարության համաձայն՝ պատժամիջոցներ են սահմանվել 16 իրանցիների նկատմամբ։ Սահմանափակող նոր միջոցները տարածվել են նաև 11 իրավաբանական անձանց վրա։ 

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ վերոհիշյալ ընկերությունները գրանցված են Իրանում, Իրաքում, Չինաստանում և Կուբայում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում