Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհ
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Օրեգոնի նահանգի Բենդ քաղաքի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով զոհվել է 3 երեխա, 1 ուսուցիչ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
Զոհված երեխաները 5, 8 և 11 տարեկան են։ Եվս մեկ 7-ամյա երեխա և մեկ այլ ուսուցիչ վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։
Հրաձգությունն իրականացրել է 16-ամյա դեռահաս, որը դպրոց է մտել՝ հրազենով կրակելով կողպված դռներին։ Համայնքի անդամներից մեկը, որը տեսել է, թե ինչպես է դեռահասը մտնում տարրական դպրոց ժամը 13։00-ի սահմաններում, հետևել է նրան և կրակել նրա վրա մինչև իրավապահների ժամանումը։ Հրաձգություն իրականացնող դեռահասը մահացել է։
Օրեգոնի նահանգապետ Թինա Կոտեկը հրաձիգին վնասազերծած համայնքի անդամին բնութագրել է որպես «հերոս»՝ նշելով, որ նա «միջամտել է և կանխել կյանքերի հետագա կորուստը»։
Կատարվում է հետաձգություն միջադեպի հանգամանքները և հրաձիգի շարժառիթները պարզելու համար։
CNN-ի վերլուծության համաձայն՝ այս տարի ԱՄՆ-ի դպրոցներում արդեն տեղի է ունեցել 52 հրաձգություն։