Եվրոպա

Կրեմլը տեղյակ չէ Եվրոպային ԱՄՆ-ի արած առաջակի մասին՝ ՌԴ ակտիվներն ապասառեցնելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Կրեմլը տեղյակ չէ Եվրոպային ԱՄՆ-ի արած առաջակի մասին՝ ՌԴ ակտիվներն ապասառեցնելու վերաբերյալ

Կրեմլում ոչինչ չգիտեն եվրոպացիներին ԱՄՆ-ի արած առաջարկի մասին՝ ռուսական սառեցված ակտիվներն ապասառեցնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մեզ ոչինչ հայտնի չէ այդ մասին։ Սրանք հարցեր են, որոնք, ինչպես պնդվում է լրատվամիջոցների հաղորդագրություններում, ամերիկացիների և եվրոպացիների երկխոսության օրակարգում են։ Մենք չգիտենք, թե որքանով են այդ հաղորդագրությունները հավաստի», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ավելի վաղ Financial Times-ի աղբյուրները հայտնել էին, որ ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Եվրամիության երկրների ներկայացուցիչներին առաջարկել էին ապասառեցնել ռուսական ակտիվների մի մասը՝ ռուս-ուկրաինական հակամարտության լուծման շուրջ բանակցությունների վերսկսման համար։ Նշվում էր, որ ԱՄՆ-ն եվրոպացիներին առաջարկել է Ռուսաստանի սառեցված ակտիվներն ապասառեցնելու մի քանի տարբերակ, այդ թվում՝ դրանք ամերիկյան կառույցների վերահսկողությանը փոխանցելու ճանապարհով։ Ըստ աղբյուրների՝ եվրոպական կողմը մերժել է այդ առաջարկը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում