Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը
1 րոպեի ընթերցում

Ռուսական ընկերությունները կշարունակեն արտասահմանից բենզին ներմուծել առնվազն մինչև ընթացիկ տարվա վերջը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ի շրջանակներում։
«Մեզ անհրաժեշտ է և՛ ապահովել ներքին շուկան, և՛ մյուս կողմից, ավելացնել պաշարները, որոնք ամառվա ժամանակահատվածում նվազեցվել էին ներքին շուկան հագեցնելու համար։ Այժմ մենք պլանավորում ենք ներմուծել մինչև տարեվերջ», - Նովակի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Նա նշել է, որ արտասահմանյան բենզինի՝ ՌԴ մատակարարումների ծավալը մնում է կայուն։ Նովակը, սակայն, չի հայտնել դրանց ստույգ ծավալները՝ նշելով, որ դա մոտավորապես ներքին սպառման 10%-ն է։
Ռուսաստանը նավթամթերքի ներմուծումն սկսել է ամռան սկզբից։