Թուրքիա

Լավրովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Լավրովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ հանդիպում է անցկացնում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ համաժողովի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հոկտեմբերի 14-ին Լավրովը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցում է գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակներում նա արդեն հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Վան Իի հետ։

Մարիա Զախարովան «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ ՌԴ արտգործնախարարը միջոցառման շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում