Եվրոպա

Ալբանիայում բողոքի ակցիայի մասնակիցները վերջնագիր են ներկայացրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով

2 րոպեի ընթերցում

Ալբանիայում բողոքի ակցիայի մասնակիցները վերջնագիր են ներկայացրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով

Տիրանայում բողոքի ակցիայի մասնակիցները վերջնագիր են ներկայացրել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային՝ պահանջելով քաղաքական գործչի հրաժարականը մինչև հոկտեմբերի 15-ի ժամը 13:00-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Տիրանայում անկարգությունները շարունակվում են արդեն երկրորդ օրն անընդմեջ։ Դրանք սկսվել էին հոկտեմբերի 13-ին ուսանողական բողոքի ակցիայի ընթացքում Ալբանիայի կրթության նախարարության շենքի մոտ և շարունակվել հոկտեմբերի 14-ին։ Ռամայի հրաժարականը պահանջող ցուցարարները փորձել են մուտք գործել վարչապետի պաշտոնական նստավայր։ Ոստիկանության կողմից հետ մղվելուց հետո նրանք բաժանվել են խմբերի և սկսել ավերել պետական կառույցների շենքերը Տիրանայի կենտրոնում։ Տուժել են խորհրդարանը, արդարադատության նախարարության շենքը, Պետական ​​արխիվը և մի շարք այլ գերատեսչություններ։

Ալբանիայի առաջատար ընդդիմադիր ուժի՝ Դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Սալի Բերիշան հատարարել է բողոքի ակցիաների պաշտպանության մասին։

Ora News հեռուստաալիքի տվյալներով՝ անկարգություններին մասնակցության համար ձերբակալվել է ավելի քան 70 մարդ,  բախումների ընթացքում տուժել է 51 ոստիկան։

Տիրանայում ավելի քան 130 օր անընդմեջ տեղի են ունենում հակակառավարական հանրահավաքներ հանրապետության  Ադրիատիկ ծովի ափին գտնվող Վյոսա-Նարտա արգելոցային գոտում հանգստավայրի կառուցման՝ երկրի իշխանությունների կողմից առաջ տարվող նախագծի պատճառով։ Ակցիաների մասնակիցները պահանջում են չեղարկել պահպանվող բնական տարածքների մասին օրենքում կատարված փոփոխությունները և վարչապետ Ռամայի հրաժարականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում