Ռուբեն Ռուբինյանն ու Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան–Լյուքսեմբուրգ համագործակցության զարգացման հեռանկարները
1 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ձևավորված հարաբերությունների ընթացքի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարները։
Կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլայնումը։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։