Մերձավոր Արևելք

Մակրոնը հոկտեմբերի 19-21-ը  կայցելի Պարսից ծոցի երկրներ

1 րոպեի ընթերցում

Մակրոնը հոկտեմբերի 19-21-ը  կայցելի Պարսից ծոցի երկրներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 19-21-ը կայցելի ԱՄԷ, Բահրեյն, Քուվեյթ և Կատար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The National պարբերականը։

Մակրոնի գրասենյակի տվյալներով՝ Պարսից ծոցի երկրներ կատարելիք այցի ընթացքում նախագահը նախատեսում է քննարկել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը և դրա ազդեցությունն էներգակիրների գների վրա։

«Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամի լույսի ներքո նախագահը կշարունակի իր ջանքերը տարածաշրջանային առաջնորդների հետ՝ Հորմուզի նեղուցում կայունության և նավագնացության ազատության վերադարձը խթանելու համար», - ասել է Ելիսեյան պալատի աղբյուրը։

Աղբյուրը հավելել է, որ «քննարկումները կկենտրոնանան նաև էներգակիրների մատակարարումների ու դրանց փոխադրման երթուղիների ապահովման և դիվերսիֆիկացման վրա՝ նպատակ ունենալով սահմանափակել էներգետիկ ճգնաժամի ազդեցությունը ֆրանսիացիների առօրյա կյանքի վրա»։

Ըստ տեղեկությունների՝ ԱՄԷ-ում Մակրոնի բանակցությունները կվերաբերեն պաշտպանությանը, անվտանգությանը և նոր տեխնոլոգիաներին, այդ թվում՝ արհեստական ​​բանականությանը։

Ակնկալվում է նաև, որ նա կմասնակցի Կատարում կայանալիք կլիմային նվիրված միջոցառմանը և կքննարկի Ծոցի երկրների հետ տնտեսական հարաբերությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում