Աշխարհ

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել պաշտոնավարման ավարտից հետո նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակրոնն այս մասին ասել է ամերիկյան Variety պարբերականին տված հարցազրույցում։

«Եկեք հստակ լինենք․ մեր Սահմանադրության համաձայն՝ կարելի է ընտրվել երկու անընդմեջ ժամկետով։ Հետևաբար, հաջորդ մայիսին ես կավարտեմ իմ պաշտոնավարման ժամկետը, և Ֆրանսիայի ժողովուրդն այլ անձի կընտրի։ Բայց ես ոչինչ չեմ բացառում։ Վերադառնալը բավական անսովոր է, սակայն կտեսնենք։ Կյանքը հնարամիտ է, երբեմն՝ ավելի, քան ֆիլմերը»,- ասել է Մակրոնը։

Մակրոնը Ֆրանսիայի նախագահ է ընտրվել 2017 թվականին և վերընտրվել 2022-ին։ Սահմանադրությունը նրան թույլ չի տալիս երրորդ անգամ անընդմեջ առաջադրվել 2027 թվականի ընտրություններում, սակայն ընդմիջումից հետո՝ 2032-ին, առաջադրվելու իրավական արգելք չկա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում