Իրան

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

1 րոպեի ընթերցում

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

ԱՄՆ ռազմածովային ուժերը հոկտեմբերի 13-ին ապահովել են Հորմուզի նեղուցով լցանավերի անցումը, որոնք փոխադրել են ավելի քան 19 միլիոն բարել նավթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«ԱՄՆ ուժերն ու նրանց տարածաշրջանային գործընկերները լիովին վերահսկում են Հորմուզի նեղուցը։ Բառացիորեն երեկ ամերիկացի զինվորականներն աջակցություն են ցույց տվել Պարսից ծոցի երկրների գործընկերներին՝ նեղուցով տեղափոխելու ավելի քան 19 միլիոն բարել անմշակ նավթ», - ասվում է հոկտեմբերի 14-ի գիշերը հրապարակված հաղորդագրության մեջ։

CENTCOM-ը նաև հերթական անգամ հերքել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարի պնդումն այն մասին, որ Հորմուզի նեղուցը գտնվում է ԻՀՊԿ-ի վերահսկողության ներքո, և որ Իրանին մոտեցող ԱՄՆ ռազմածովային ուժերի ցանկացած ռազմանավ կխորտակվի։

«ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարը ռազմածովային նավատորմ չունի», - ընդգծել են ԱՄՆ զինվորականները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում