ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին
1 րոպեի ընթերցում

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամ»-ն աջակցել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
«2024 թվականին Հիմնադրամն աջակցել է Լեռնային Ղարաբաղի միջնադարյան հայկական վանքերում 13-րդ դարում գրչագրված ձեռագրերի և արխիվային վավերագրերի վերականգնման, գույքագրման, թվայնացման և պահպանության աշխատանքներին»,- հիշեցնում են դեսպանությունից։