Մշակույթ

Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Հարություն Խաչատրյանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Հարություն Խաչատրյանը

Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում՝ ստանալով 105 կողմ ձայն։

Կինոգործիչների միությունն ունի 158 անդամ, որոնցից ներկա են եղել 105-ը՝ միաձայն վերընտրելով գործող նախագահին։

Նշենք, որ Խաչատրյանը նախագահի պաշտոնի միակ թեկնածուն էր։

Հարություն Խաչատրյանը Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնը ստանձնում է արդեն 3-րդ անգամ։ Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2017 և 2021 թվականներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում