Հայաստան

Սիրված և գնահատված եք պետության և հանդիսատեսի կողմից․ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Հարություն Խաչատրյանի ծննդյան օրը

2 րոպեի ընթերցում

Սիրված և գնահատված եք պետության և հանդիսատեսի կողմից․ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Հարություն Խաչատրյանի ծննդյան օրը

Կոմիտասի թանգարան ինստիտուտում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Եվրոպական կինոակադեմիայի անդամ, միջազգային կինոփառատոների մրցանակակիր Հարություն Խաչատրյանի ծննդյան 71-րդ տարեդարձը՝ մաղթելով ուժ, ամուր առողջություն և ստեղծագործական եռանդ։

«Վստահաբար, Դուք սիրված և գնահատված եք թե՛ պետության, և թե՛ հանդիսատեսի կողմից: Այժմ Դուք ստեղծագործական կարևոր ծրագրի իրականացման և համատեղ նոր նախաձեռնությունների  փուլում եք: Վստահ եմ՝ պետության աջակցությամբ Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի աշխատանքները կհասնեն իրենց տրամաբանական ավարտին: Մաղթում եմ նորանոր հաջողություններ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորական իր խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարը։

 

Հարություն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար՝ նշելով.

 

«Ծննդյան օրվա շնորհավորանք ստանալ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ շատ խորհրդանշական է։ Այս միջավայրում մարդը կարծես ավելի բարի ու ստեղծագործ է դառնում»։

 

Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում