Մշակույթ

Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն կկազմակերպվի Փարիզի «Պոմպիդու» կենտրոնում

1 րոպեի ընթերցում

Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն կկազմակերպվի Փարիզի «Պոմպիդու» կենտրոնում

Համաշխարհային արվեստային կենտրոններից մեկը՝ Փարիզի «Պոմպիդու»-ն, արդեն պաշտոնապես հայտարարել է  հոկտեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 30-ը հայ կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրության նախագծի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։

Համաշխարհային կինոհանդիսատեսը դիտելու է կինոռեժիսորի «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմերը, որոնք ցուցադրվելու են «Պոմպիդու»-ի La Cinémathèque du documentaire par la Bpi ծրագրի շրջանակում։

Հարություն Խաչատրյանը հրավիրված է բացման երեկոյին։ Նրա մասնակցությամբ նախատեսվում են քննարկումներ և վարպետության դաս։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում