Մշակույթ

Փարիզի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում բացվել է անվանի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հոբելյանին նվիրված «Բացելով ներկայի ծալքերը» ցուցադրությունը

2 րոպեի ընթերցում

Փարիզի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում բացվել է անվանի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հոբելյանին նվիրված «Բացելով ներկայի ծալքերը» ցուցադրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ նշյալ կենտրոնում մեկնարկել է անվանի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի՝ «Բացելով ներկայի ծալքերը» խորագրով հետահայաց ցուցադրությունը: Միջոցառումն իրականացվում է Հարություն Խաչատրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, մինչև նոյեմբերի 30-ը կինոռեժիսորի 10 ֆիլմեր կունենան 30 ցուցադրություն։

Միջոցառման բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը:

Ըստ աղբյուրի՝ հոբելյանի շրջանակում, ի թիվս այլ միջոցառումների, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կինոյի հիմնադրամը կազմակերպել է վարպետի գրեթե բոլոր ֆիլմերի թվայնացման և վերականգնման աշխատանքները, որի արդյունքում հայ մշակույթի բացառիկ ժառանգության մաս կազմող ֆիլմերը նորովի են ներկայացվում միջազգային հեղինակավոր հարթակներում: Ստեղծվել են նաև Հարություն Խաչատրյանի 4 ֆիլմերի նոր կինոազդագրերը, որոնք կինոմշակույթի կարևոր մաս են կազմում և տեղեկատվական գործիք լինելուց բացի՝ վիզուալիզացիայի լեզվով խոսում են տվյալ ֆիլմի, նրա փիլիսոփայության, ուղերձների, հայացքի և ասելիքի մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում