Հայաստան

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

«Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Հողագրունտի սահքի հետևանքով առաջացած փլուզման վտանգի պատճառով ժամանակավորապես փակ է նաև Կորեայի ձորի ճանապարհահատվածը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Փրկարար ծառայությունը հիշեցնում է, որ նոյեմբերի 15-ից տրանսպորտային միջոցներով երթևեկելիս ձմեռային անվադողերի օգտագործումը պարտադիր է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում