Հայաստան

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում փաստաթղթերի կեղծման դեպքերի հայտնաբերման և բացահայտման հմտությունների կատարելագործման ուղղությամբ անցկացվել է մասնագիտական դասընթաց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ ՆԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ։

«Հայաստանի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունների համագործակցության շրջանակում նոյեմբերի 23-ից 27-ը ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթացը։ Մասնակցել են ՆԳՆ ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ։ Ֆրանսիացի փորձագետները կիսվել են մասնագիտական փորձով՝ ներկայացնելով կեղծված փաստաթղթերի տարբերակման սկզբունքները, դրանց հայտնաբերման ժամանակակից գործիքներն ու արդի մարտահրավերները։ Մասնակիցներն ուսումնասիրել են փաստաթղթերի նմուշներ, ծանոթացել դրանց անվտանգության տարրերին և իսկությունը ստուգելու միջազգային ընթացակարգերին»,- նշված է գրառման մեջ։

Շեշտվում է, որ նման ձևաչափով դասընթացը կարևոր հարթակ է հայ և ֆրանսիացի մասնագետների փորձի փոխանակման, ոլորտային գիտելիքների համադրման և կարողությունների զարգացման համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում