Հայաստան

Արարատի մարզում ապօրինի գործող ձկնաբուծարան է կնիքվել. երկու անձ ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

Արարատի մարզում ապօրինի գործող ձկնաբուծարան է կնիքվել. երկու անձ ձերբակալվել է

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում ոստիկանները հայտնաբերել են առանց ջրօգտագործման թույլտվության գործող ձկնաբուծարան, որի գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Ընկերության տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են, ձկնաբուծարանը՝ կնիքվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից՝ նշելով, որ պետությանը պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, զբաղվում է ձկնաբուծությամբ։   Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները, Բնության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ նոյեմբերի 20-ին այցելել են Մարմարաշեն։ Պարզվել է, որ ընկերության տնօրենը, չունենալով թույլտվություն, ձկնաբուծարանի համար դրենաժային համակարգով ընդերքից դուրս է մղում վայրկյանում 10-15 լիտր ջուր, ինչի պատճառով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Պարզվել է նաև, որ հողը գյուղատնտեսական նշանակության է։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վնասը մասամբ վերականգնվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում