Իրան

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Իրանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Իրանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն ընդգծել է Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազությունների միջև ձևավորված համագործակցության շարունակական բնույթը՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորվել են քրեական վարույթներով փոխգործակցության ամուր հիմքեր։

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհավորել է Աննա Վարդապետյանին Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում