Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում
1 րոպեի ընթերցում

Իրանի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ, դերծովակալ Հաբիբոլա Սայարին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ուժեղացված հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության դեպքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Դերծովակալի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն վերսկսի ռազմական գործողությունները, ապա կբախվի հակաօդային պաշտպանության՝ վերջերս մշակված ժամանակակից համակարգերի, որոնք նախատեսված են հակառակորդին «լուրջ վնասներ» հասցնելու համար։
Նա նշել է, որ ցանկացած գրոհի դեպքում ԱՄՆ-ն կտեսնի այդ համակարգերի արդյունավետությունն ու կարողությունները։ Սայարին հավելել է, որ հակամարտության ընթացքում Իրանը հասկացել է, որ հակաօդային պաշտպանության ամրապնդումն առանցքային առաջնահերթություն է։