Իրան

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն օգնում են ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտությունում

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն օգնում են ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտությունում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գծով դաշնակիցները Վաշինգտոնին աջակցություն են ցույց տալիս Իրանի հետ հակամարտությունում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի կալվածքում լրագրողների հետ Թրամփի զրույցի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

«Նրանք մեզ այնքան էլ չէին օգնում Իրանի հարցում։ Իսկ այժմ նրանք ներգրավված են դրանում մեզ հետ միասին։ Նրանք ներգրավված են Իրանի տարբեր մասերում և իրենց հրաշալի են դրսևորել», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե հատկապես ինչ աջակցություն նկատի ունի։

Իսկ Գոհաբանության տոնի առթիվ ամերիկացի զինվորականներին շնորհավորելիս Թրամփը կասկած է հայտնել, թե Իրանն ԱՄՆ-ի հետ համաձայնության կգա հակամարտության դադարեցման շուրջ։

«Մենք նրանց տալիս ենք բոլոր հնարավորությունները  գործարքի կնքման և բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Բայց վստահ չեմ, որ նրանք կօգտվեն դրանից», - ասել է Թրամփը։

Նա նաև պնդել է, որ հաղթանակը շատ մոտ է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում