ՀՀ ՊՆ փոխնախարարն ու ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրենը քննարկել են մի շարք հարցեր
1 րոպեի ընթերցում

Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հանդիպումը ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության (DSCA) տնօրեն Մերի Բեթ Մորգանի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր։