ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։
Հնչել են Հայաստանի և Չեռնոգորիայի պետական օրհներգերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչի գլխավորած պատվիրակությունը։
Կարդացեք հոդվածը` Русский