Իրավունք

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Աբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը․ գործն ուղարկվել է նոր քննության

2 րոպեի ընթերցում

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Աբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը․ գործն ուղարկվել է նոր քննության

«Պրոգրես Արմենիա» ՍՊ ընկերությանը (Ընկերության բաժնետերերն են Ս.Մ.-ն և նրա կինը՝ Գ.Ք.-ն) պատկանող՝ Աբովյան 8 հասցեում գտնվող անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Դատախազությունից՝ հիշեցնելով, որ 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված հայցադիմումի ընդունումը Հակակոռուպցիոն դատարանի կողմից մերժվել էր: Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը 2025 թվականի հունիսի 26-ի որոշմամբ ևս մերժել էր այդ որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը։

Այնուհետև, Դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան, որն այն վերահասցեագրել էր Հակակոռուպցիոն դատարան (Վճռաբեկ դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ արձանագրել է, որ գործը ենթակա է քննության Հակակոռուպցիոն դատարանում)։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 16-ի վճռով հայցը մերժել էր՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով։

Դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Աբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում