Հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը
1 րոպեի ընթերցում

ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է նոյեմբերի 23-ին հատուկ այդ նպատակով ստեղծված կայքում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առիթով հայտարարել է, որ կայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ լինի նոր Սահմանադրության նախագիծը կարդալն ու առաջարկներ ներկայացնելը։
«Ժամը 10․00-ին ուղիղ եթերում հանդես կգամ ուղերձով: Սա քո՛ Սահմանադրությունն է»,-նշել է նա՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր հարթակում դիմելով ՀՀ քաղաքացիներին:
Կարդացեք հոդվածը` English