Հայաստան

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Հայաստանի տարածքում նոյեմբերի 22-ի ցերեկը, ինչպես նաև նոյեմբերի 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, նոյեմբերի 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության կենտրոնը։

Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 22-ի ցերեկը, 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 22-ի ցերեկը, 24-25-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, 23-ի գիշերը՝ 4-6 աստիճանով։

arm1.png

Երևանում  նոյեմբերի 22-ի ցերեկը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 23-24-ը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

arm2.png

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում