Հայաստան

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանում սեպտեմբերի 25-ի և 27-ի կեսօրից հետո, 26-ին, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում