Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 6-ի կեսօրից հետո, 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդևոօդերևութաբանության և մոնիթոինգի կենտրոնը։

Սեպտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ը կնվազի 4-7 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Սեպտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում