Հայաստան

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Երևանում օգոստոսի 28-ին կեսօրից հետո, օգոստոսի 29-31-ին, ինչպես նաև սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին քամու ուժգնացում է սպասվում՝ 18-23 մ/վ արագությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ 

Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ին կեսօրից հետո, օգոստոսի 29-31-ին, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 2-ին անձրև և ամպրոպ կանխատեսվում է առանձին շրջաններում։

Օգոստոսի 28-31-ին և սեպտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան և արևելյան, 4-7 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կարող է հասնել 20-25 մ/վ-ի։

Օգոստոսի 28-31-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում