Հայաստան

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

1 րոպեի ընթերցում

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասը գնահատվել է 630 հազար դրամ։ Դեպքի առնչությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել  են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից՝ նշելով, որ ուսումնասիրությունն իրականացվել է «armtimes.com» լրատվական կայքում 2026 թվականի սեպտեմբերի 19-ին հրապարակված հոդվածի հիման վրա՝ պարզելու ծառահատումների օրինականության հիմքերը։

Հարուցված վարչական վարույթի շրջանակում Տեսչական մարմնի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համատեղ զննել են ծառահատումների տարածքը։ Արդյունքում հայտնաբերվել է տարբեր տեսակների և տրամագծերի 12 ծառի կոճղ։

Ըստ զննության արդյունքների՝ ծառերից մի քանիսը հատվել են մինչև աճի դադարեցման աստիճան, իսկ մյուսներն արմատախիլ են արվել։

Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում