Միրզոյանն ու Սիբիհան քննարկել են Հայաստան–Ուկրաինա հարաբերությունների զարգացման հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհայի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՄԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ուկրաինա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ կարևորելով քաղաքական երկխոսության դինամիկ շարունակականությունը։
Արարատ Միրզոյանը և Անդրիյ Սիբիհան անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակների:
Մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում նախաձեռնությունների շուրջ:
Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, առկա խնդիրների կարգավորման և խաղաղության հնարավորություններին: