Հայաստան

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-ին, 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին, 16-ի գիշերը և 18-ին կդիտվի  առանց տեղումների եղանակ:  Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Երևանում հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ի կեսօրից հետո, 17-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում