Հայաստան

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 13-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել  են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ այցի ընթացքում  առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում` տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ:

Դիտարկվել են նրանց առողջական վիճակին, անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրմանը և պատշաճ բժշկական հսկողության ապահովմանն առնչվող հարցեր։

Բարձրացված հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։

ՄԻՊ-ից ընդգծել են, որ առանձնազրույցների բովանդակությունը և անձանց բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։

Միաժամանակ նշվել է, որ թեև հացադուլ հայտարարելը անձի իրավունքն է, և ՄԻՊ հաստատությունը մշտապես քննարկում է հացադուլի պայմաններում պետության պարտավորություններին առնչվող հարցերը, ազատությունից զրկված անձանց ներկայացվել են երկարատև հացադուլի՝ առողջական վիճակի վրա հնարավոր բացասական հետևանքները։

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը։ Այցերի ընթացքում ներկայացված հանգամանքներն ու վերհանված խնդիրները մանրամասն վերլուծվում են և հասցեագրվում իրավասու պետական մարմիններին։ Համակարգային խնդիրների առնչությամբ ներկայացվում են նաև համապատասխան առաջարկներ՝ ոլորտի բարելավման նպատակով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում