Հայաստան

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի և 14-ի գիշերը Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ այդ մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հոկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 13-ի, 14-ի և 16-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում