Հայաստան

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում  նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Նոյեմբերի 15-ի կեսօրից հետո, 16-17-ը, 19-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 14-ի ցերեկը, 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ի և 17-ի գիշերը, 19-ի ցերեկը սպասվում է անձրև։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում