Իրավունք

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

2 րոպեի ընթերցում

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Երևանում տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է։ Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը։

Նա քաղաքացիներին և վարորդներին կոչ է արել հարգալից ու հանդուրժողական վերաբերմունք դրսևորել հանրային տրանսպորտի վարորդների և ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների նկատմամբ։

«Հատկապես ընդգծենք՝ անկախ ավտոմեքենայի արժեքից, պետհամարանիշի կրկնվող թվային կոմբինացիայից, սեփականատիրոջ սոցիալական դիրքից կամ հանրային կարգավիճակից՝ որևէ մեկին արտոնյալ վերաբերմունք կամ առավելություն չի վերապահվում։ Իսկ վարորդների նկատմամբ բռնությունը, սպառնալիքը կամ նվաստացուցիչ վերաբերմունքը ոչ միայն անթույլատրելի են, այլև դատապարտելի։

Ճանապարհին բոլորն ունեն հավասար իրավունքներ և պարտավորություններ»,- գրել է Ազարյանը։

Նոյեմբերի 13-ին Երևանում միջադեպ էր տեղի ունեցել թիվ 2 երթուղու տրոլեյբուսի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդների միջև։ Նույն օրը ՆԳՆ-ից հայտնել էին, որ դեպքի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ է ստացել, մեկ անձ հայտնաբերվել է, իսկ կազմվող փաստաթղթերը փոխանցվելու են Քննչական կոմիտե։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում